211652_close_icon
views-count1240 դիտում article-date 09:19 04-04-2014

Դա ի՞նչ պայքար էր, տենց տատս էլ կպայքարի. Պարույր Հայրիկյանը «Դ!եմ եմ»–ի երիտասարդների մասին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Սահանադրական դատարանը որոշում կայացրեց՝ որոշում չկայացնելու մասին»,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ ՍԴ-ի կողմից կայացրած կուտակային կենսաթոշակի մասին օրենքի որոշմանը։ Իսկ թե ո՞ւմ ներդրումն էր ՍԴ-ի որոշումը՝ «Դեմ եմ» շարժման երիտասարդներինը, ոչ իշխանական ուժի ներկայացուցիչներինը, ովքեր ամենուր հայտարարում են, որ դա իրենց հաղթանակն էր, ԱԻՄ առաջնորդը նկատեց՝ ասելով՝ բա էլ ո՞ւմ վերագրեն, եթե՝ ոչ իրենց. «Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանք ամիսը մի երկու անգամ դուրս էին գալիս փողոց, իսկ պայքարել նշանակում է օրեր շարունակ փողոցում կանգնել։ Իսկ նրանք ընդամենը դուրս էին գալիս, ասում էին՝ դեմ ենք, իսկ երեկոյան էլ՝ գնում էին քնելու, դա ի՞նչ պայքար էր, տենց տատս էլ կպայքարի»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր