Գվարդիոլան Գրիզմանի հետ քննարկել է հավանական տեղափոխությունը «Ման Սիթի»
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանով: Foot Mercato-ի տեղեկություններով, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ և քննարկել նրա հավանական տեղափոխությունը:
«Սիթիի» գերակա խնդիրը՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար, մնում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, սակայն այդ տրանսֆերն իրականացնելը բարդ կլինի, այդ իսկ պատճառով Գրիզմանը դիտարկվում է որպես այլընտրանք:
Ընդ որում, «Բարսան» չի պահի ֆրանսիացուն, եթե ընդունելի առաջարկ ստանա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիզմանով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: