211652_close_icon
views-count3348 դիտում article-date 16:37 09-07-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Ուշադրություն 

Հուլիսի 9-14-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

 Հանրապետության տարածքում`

Հուլիսի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-14-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը ՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 9-10-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լուսանկարը՝ Lev On-ի

Նմանատիպ նյութեր