211652_close_icon
views-count3628 դիտում article-date 22:15 08-07-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն 

Հուլիսի 8-13-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 8-ին, 10-13-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր