211652_close_icon
views-count8963 դիտում article-date 16:54 08-07-2021

Էլլի նապաստակը կօգնի երեխաներին հաղթահարել հարազատի կորստի ցավը. զոհվածի երեխայի համար ստեղծված հեքիաթը տպագրվել է. Oragir.news

Oragir.news-ը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմը բազմաթիվ հայ ընտանիքների համար անդառնալի կորստի պատճառ դարձավ՝ հազարավոր մարդկանց սրտերում թողնելով չսպիացող վերքեր: Հրադադարի օրը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Կարմիր շուկայում զոհված կամավոր Կարենի կինը՝ Տիգրանուհին, հիշում է, որ ամուսնու մահվան բոթը լսելուց անմիջապես հետո, առաջինը, որ անցավ նրա մտքով, 3-ամյա Նանեն էր: «Նրանք անսահման մոտ էին: Պատերազմի ողջ ընթացքում հեռախոսով խոսել են ու եկել է մի պահ, որ երեխային պետք է բացատրես, թե ինչու հոր հետ այլևս չի խոսելու, խաղալու»,- ասում է Տիգրանուհին:


 

Տիգրանուհու պատմությունը սկսում է դեռևս 90-ականներից, երբ նրա հայր զոհվեց պատերազմում: «Ես այդ ճանապարհը շատ բարդ եմ անցել, ինձ միշտ անորոշ պատասխաններ են տվել, ինչը միայն խորացրել է սպասումը,- պատմում է Տիգրանուհի Հովհաննիսյանը,- Ինձ համար ամենակարևորն այն էր, որ Նանեն մաքսիմալ քիչ սթրես տանի: Ի սկզբանե բացառել էի երեխային խաբելու կամ հույս տալու հանգամանքները: Պատերազմի ընթացքում կարդացել էի հեքիաթաթերապիայի մասին, որը բավականին արդյունավետ միջոց է համարվում երեխային մահվան ու հարզատի մասին կորուստը պատմելու հարցում: Սակայն գրախանութներում ոչ մի գրականություն չգտա, ոչ էլ համացանցում հետաքրքիր բան կար, ուստի՝ որոշեցի դիմել հոգեբանին»:

Հոգեբան Հրաչուհի Առաքելյանի հետ երկար քննարկումներ են ունեցել, որից հետո հոգեբանը փոքրիկ հեքիաթ է ուղարկում Տիգրանուհուն, որը անձամբ էր գրել:

«Երբ Հրաչուհին մեր հոգեբանը հեքիաթն ուղարկեց, որոշեցի, որ պետք է գիրք դառնա: Խնդրեցի ընկերներիցս մեկին՝ Շուշան Կոմուրյանին, նկարազարդել այն: Արդյունքում շատ գեղեցիկ նկարներով ու ջերմ հեքիաթ դարձավ: Հերոսը Էլլի նապաստակն էր, որի միջոցով երեխան միայնակ չի զգա իրեն՝ իր դժբախտության մեջ և կտեսնի, որ դրանից հետո կարելի է և պետք է ապրել», - նշում Տիգրանուհին:

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր