Լեգենդար Ռամոսը՝ ՊՍԺ-ի խաղացող
Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ՝ կնքելով 2-ամյա պայմանագիր:
Ռամոսը ՊՍԺ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով՝ չկարողանալով նոր պայամանագրի շուրջ համաձայնության գալ «Ռեալի» հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը ՊՍԺ-ում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։
Ռամոսը հունիսի վերջին հեռացավ «Ռեալից»՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Նա 2005 թվականից էր հանդես գալիս «Արքայական ակումբում»։
«Ռեալի» հետ Ռամոսը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի Գավաթը, 4 անգամ էլ՝ Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող և ևս 4 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող։