1376 դիտում
15:31 08-07-2021
Դատավորների թվի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ ուժի մեջ են մտել Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները, ըստ որի նախատեսվում է միջդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական գործերի հետ կապված քրեական մասնագիտացման առանձին դատավորների ինստիտուտի ներդրում։
Նա նշեց, որ Օրենքով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում առնվազն 8 դատավոր պետք է ավելացնել։ Մարզերում ևս դատավորների թվաքանակը պետք է ավելացվի՝ յուրաքանչյուր մարզում մեկական դատավոր սկզբունքով։ Նաև Վերաքննիչ քրեական դատարանում մեկ կազմ պետք է ավելանա՝ երեք դատավորով։
Բարձրագույն դատական խորհուրդն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հունիսի 30-ին դիմել է կառավարությանը՝ դատավորների թիվը 20 հաստիքով ավելացնելու հարցով։ «Եվ ըստ այդմ առաջարկում ենք համաձայնություն տալ ԲԴԽ առաջարկությանը՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում թվակազմն ավելացնել 8 դատավորով և մարզերում՝ յուրաքանչյուր դատարանում դատավորների թվակազմը մեկական դատավորով։ Վերաքննիչ քրեական դատարանի թվակազմն ավելացնել երեք դատավորով»,- ասաց Բադասյանը։
Նրա խոսքով՝ ընտրված դատավորները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում են անցնելու։ Գրավոր քննություն են տալու, ԲԴԽ-ում հարցազրույց են անցնելու, ապա՝ դասընթաց։ Կառավարությունը համաձայնություն տվեց ԲԴԽ առաջարկին։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց։ «Ինչպես պարեկային ոստիկանությունում գալիս են մարդիկ, ովքեր նախկինում ոստիկանության հետ առնչություն չեն ունեցել՝ իրենց հետ բերելով նոր հայացք, նոր մոտեցում, նույն էֆեկտը մենք հետապնդում ենք նաև դատական համակարգում։ Եվ հույս ունենք, որ այս լրացումներով ու համալրումներով կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից, թարմ հայացք ու ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով ի վերջո, պայմանական ասած, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները հենց իրենք իրենց բնույթով և էությամբ կհամարվեն արդարության ու արդարադատության մարմնավորում և դրսևորում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
14:06 04-03-2021
Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից մենք շատ հետ ենք. Փաշինյան
Այս բաժնից
931 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
859 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
919 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին