211652_close_icon
views-count3570 դիտում article-date 21:40 07-07-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն 

Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 7-12-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 7-10-ը կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լուսանկարը՝ Lev On-ի

Նմանատիպ նյութեր