26420 դիտում
22:16 06-07-2021
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն ու Միշա Ստեփանյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+