1803 դիտում
19:35 06-07-2021
ՀայՓոստը մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները
Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավելի քան 50 000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում:
Կենսաթոշակառուն իր՝ ՀայՓոստ դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
«ՀայՓոստը նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի և նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Ինչպես նշում է ՀայՓոստ ՓԲԸ փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը,- «Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ և այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել ՀայՓոստի դրամապանակների միջև, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաև հասցեական առաքման միջոցով»:
Բացառություն են կազմում հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝
Հիշեցնենք, որ ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:

- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,
- 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:
Հիշեցնենք, որ ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:
Նմանատիպ նյութեր
15293 դիտում
15:07 28-09-2017
Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացը պետք է պարզեցնել. վարչապետ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը