1865 դիտում
17:14 05-07-2021
Վստահությամբ ենք լցվում, որ ի վերջո քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն և կիրականացնեն սահմանադրական փոփոխություններ. Էդմոն Մարուքյան.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր Մարդկության պատմությունն է ցույց տվել` այս արժեքային հենքերն են, որ ունակ են հանրությանն ուղղորդելու դեպի առաջընթաց ու բարօրություն։
Ցավոք սրտի, Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ այն ազգային իղձերը, իրավական կառուցակարգերն ու քաղաքական մշակույթը, որ ամրագրվել էին Հայաստանի Անկախության Հռչակագրում, ամբողջությամբ չարտահայտվեցին և չկենսագործվեցին մեր սահմանադրական մշակույթում՝ նաև այն պատճառով, որ քանիցս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները չիրականացվեցին ի կատարումն քաղաքական համակարգի առողջացման և պետության գործառույթների արդյունավետ կատարման, այլ ընդամենը քաղաքական անձնային կամ խմբային շահերի սպասարկման։ Արդյունքը կանխատեսելի էր՝ չնայած դերակատար քաղաքական ուժերի կողմից տրվող ապագայի վերաբերյալ վստահ հավաստիացումներին։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ ազգի հավաքական գիտակցության իմաստնությունը, մենք վստահությամբ ենք լցվում, որ ի վերջո քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն և կիրականացնեն սահմանադրական փոփոխություններ՝ հայրենական գիտական ներուժի օգտագործման, քաղաքական առողջացման նպատակներով, ինչպես նաև խարսխված ազգային շահի սպասարկման առաքելության գիտակցումով՝ վերջ դնելով միահեծան, գերկենտրոնացված կառավարման և անարդյունավետ քաղաքական կառուցակարգերի շրջապտույտին։ Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, և թո՛ղ Աստված պահապան լինի Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և աշխարհասփյուռ հայ ժողովրդին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
10:15 21-08-2020
Տվեք մարդկանց լույս, և նրանք կգտնեն իրենց ուղին. Բայդեն
1240 դիտում
16:22 13-05-2024
Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Այս բաժնից
550 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
760 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի