211652_close_icon
views-count1312 դիտում article-date 10:15 21-08-2020

Տվեք մարդկանց լույս, և նրանք կգտնեն իրենց ուղին. Բայդեն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը», գրում է [url=https://thehill.com/homenews/campaign/513046-biden-vows-to-lead-america-out-of-season-of-darkness]The Hill[/url]-ը։ «Մարդկանց լույս տվեք, և նրանք կգտնեն իրենց ուղին։ Այս խոսքերը վերաբերում են նաև մեր ժամանակներին։ Ներկայիս նախագահն արդեն երկար ժամանակ է՝ Ամերիկան խավարի մեջ է թաղել։ Չափից շատ ագրեսիա, վախ, տարանջատում։ Այստեղ և հիմա ես ձեզ խոսք եմ տալիս. եթե դուք ինձ վստահեք նախագահի պաշտոնը, ես կհիմնվեմ մեր լավ կողմերի, այլ ոչ թե վատի վրա, ես կլինեմ լույսի և ոչ թե խավարի դաշնակիցը։ Եկել է բոլորիս համար համախմբվելու ժամանակը, և բոլորս միասին կարող ենք և անպայման կհաղթահարենք Ամերիկայի խավարի այս դարաշրջանը»,- ասել է Բայդենը Դեմոկրատական կուսակցության վիրտուալ համագումարի ժամանակ։ Բայդենի խոսքով՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանասիրաբար կաշխատի ոչ միայն իր աջակիցների, այլև նրանց համար, ովքեր իրեն չեն աջակցում։ «Դա է նախագահի աշխատանքը՝ ներկայացնել բոլորին, այլ ոչ թե մեր աջակիցներին կամ կուսակցությանը»,- հայտարարել է նա։ Բայդենը նոյեմբերի 3-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար կպայքարի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

Նմանատիպ նյութեր