211652_close_icon
views-count1154 դիտում article-date 16:20 05-07-2021

ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները կքննի հուլիսի 9-ին

Սահմանադրական դատարանը որոշել է հուլիսի 9-ին քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ից:

Քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։

Սահմանադրական դատարանը որոշել է այս բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել և դրանց քննությունն իրականացնել հուլիսի 9-ին, առավոտյան ժամը 11։00-ին։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները բարձր դատարանում վիճարկում են ինչպես խորհրդարան անցած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքները, այնպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Նմանատիպ նյութեր