211652_close_icon
views-count2092 դիտում article-date 10:17 05-07-2021

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 88.164 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88 164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66 491, երկրորդ դեղաչափ` 21 673։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հիշեցում.

-Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

-Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

-Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները

-Պատվաստումներն անվճար են

-«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նմանատիպ նյութեր