211652_close_icon
views-count2253 դիտում article-date 23:51 03-07-2021

Արման Թաթոյան. Մեր ընտանիքները չեն լինի ամուր ու խաղաղ, եթե բռնության դեմ չտանենք իրական պայքար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել և գրել. 

«Այս տեսանյութը մի երիտասարդ կնոջ իրական կյանքի մասին է, ում ամուսինը և նրա մեծ ընտանիքի անդամները պարբերաբար ենթարկում էին բռնության: Ինքս էլ պատմում եմ:
Երիտասարդ կնոջ կյանքը բոլորովին այլ ընթացք կստանար, եթե նրա ազգականերից մեկն ահազանգած չլիներ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին:
Այս կնոջ պատմությունն օրինակ է, թե ինչպես կարող էր մարդու կյանքն ուղղակի գլխիվայր շրջվել այն պատճառով, որ պետական մարմինները ոչ թե պայքար են տարել բռնության դեմ, այլ ցուցաբերել են ոչ մասնագիտական պահվածք ու եղել են անպատասխանատու, գործել են իրարից անջատ ու օրենքի կոպիտ խախտումներով:
Նրա անհատական պատմությունը ցույց է տալիս, թե մարդու ճակատագրի համար որքան կործանարար է ընտանիքում բռնությունը:

Մենք պետք է ունենանք ամուր ընտանիք. այն մեր պետության հիմքն է: Բայց մեր ընտանիքները չեն լինի ամուր ու խաղաղ, եթե բռնության դեմ չտանենք իրական պայքար: Պետությունը պետք է լինի այդ արատավոր երևույթի դեմ գլխավոր պայքարողը:
Բռնությունը կնոջ, երեխայի, ծնողի կամ ընտանիքի որևէ այլ անդամի նկատմամբ չի կարող լինել ընդունելի, դա իրավունքների կոպիտ խախտում է:

Բռնությունը խաթարում է մարդու արժանապատվությունն ու հոգեկան աշխարհը, այն մեր երեխաներին զրկում է առողջ ու անհոգ մանկությունից:

Մեզ անհրաժեշտ է հասարակություն, որ մերժում է բռնությունը: Այդ դեպքում մեր հասարակությունը կլինի առողջ, ինքնաբավ ու լիարժեք երջանիկ։

Այս տեսանյութը մեր միջազգային գործընկերների հետ հանագործակցությամբ պատրաստվել էր դեռևս անցյալ տարի՝ պատերազմից առաջ, իսկ հրապարակումը հետաձգվել էր։

Պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ-ի կանայք» ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող` կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ընդդեմ կարծրատիպերի և բռնության ծրագրի շրջանակներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր