211652_close_icon
views-count26883 դիտում article-date 23:08 03-07-2021

Գերիների 15-հոգանոց խումբը Բաքվից հասավ Երևան. Sputnik Արմենիա

15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Գերիներն Ադրբեջանից վերադարձել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերի շնորհիվ:

Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։

Նախօրերեին գերեվարված զինծառայողներից 12-ին ադրբեջանական դատարանը դատապարտվեց 6 ամսվա, 2-ին՝ 4 տարվա ազատազրկման՝ իբրև թե «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու» համար, սակայն նրանք արդարացվել էին առաջադրված այլ հոդվածներով։

Նմանատիպ նյութեր