211652_close_icon
views-count1049 դիտում article-date 14:11 03-07-2021

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահ մամուլի գրասենյակից։

«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

Նմանատիպ նյութեր