2819 դիտում
09:37 03-07-2021
«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ են. ինչ է կատարվում խմբակցության ներսում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ և չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան:
Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաև այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել:
Առավել ևս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր համարներում գրել էր, թե ովքեր են, օրինակ, ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ խմբակցության ղեկավարի հավակնորդները:
Օրինակ՝ խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին ևս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ և անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել):
Մի խոսքով, չի գտնվել դեռ այն թեկնածուն, որի շուրջ սիրով կհամախմբվեն: Բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ Նիկոլ Փաշինյանը կգա և կհանդիպի իրենց: Նշենք, որ կադրային հարցերը քննարկվում են բացառապես ՔՊ վարչությունում՝ հնարավորինս սեղմ շրջապատում»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2654 դիտում
10:54 12-01-2021
Լքողներ էլի կլինեն. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում. «Ժողովուրդ»
2791 դիտում
09:01 21-05-2019
Թեժ հանդիպում. ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին. «Ժողովուրդ»
1982 դիտում
10:21 09-07-2021
«Իմ քայլի» պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1540 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1483 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1288 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»