211652_close_icon
views-count2654 դիտում article-date 10:54 12-01-2021

Լքողներ էլի կլինեն. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան էլ գործող իշխանությունը ձևացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին։ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից։ Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական պատճառով։ Իսկ խմբակցության միասնականության «պատասխանատուները» կարծում են, թե ԱԺ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից։ Սոֆիա Հովսեփյանը հունվարի 8-ին խառնեց այդ պլանները իր խմբակցությունից դուրս գալով։ Դրա համար էլ ՔՊԿ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և մի քանի շարքայիններ իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ հանկարծ արտահոսք չլինի։ Սակայն, ի հեճուկս նրանց, առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ։ Armlur.am-ին այդ մասին տեղեկություններ հասել են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր