211652_close_icon
views-count70903 դիտում article-date 23:38 01-07-2021

ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության մի քանի բաժինների պետերի փոփոխություն է տեղի ունեցել. «Պողպատե ձեռք» անվամբ գնդապետը նշանակվել է Մեղրիի ոստիկանապետ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ  ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության   սպայական կազմում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ  է նշանակվել Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից:

Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով  ոստիկանության Մասիսի բաժնի պետ  է նշանակվել Վահագն Գրիգորյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է  ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանը նշանակվել է  ոստիկանության Արարատի բաժնի պետ, ազատվելով  ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով  ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երվանդ Նիկոյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից։


 

Նմանատիպ նյութեր