211652_close_icon
views-count98302 դիտում article-date 18:58 01-07-2021

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը 17:50-ի Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր  ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար  Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

 Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Ներկարարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: Մահացածները կանայք են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանն էր և 62-ամյա  Ռոզա Ոսկանյանն էր: Նրանք հարազատ քույրեր էին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր