46447 դիտում
14:53 17-05-2021
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 29-ամյա վարորդը Hyundai Elantra-ով մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել է Սևանի ափին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Ղազարյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի 82 ԼR 888 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.6 կմ հատվածում դեպի Շորժայի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի ափի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+