211652_close_icon
views-count2050 դիտում article-date 12:13 30-06-2021

ԿԲ-ում կստեղծվի Հայաստանում բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Անդրադառնալով հանրության շրջանում նախագծի շուրջ ծավալված բանավեճերին՝ նա շեշտեց. «Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»:«Նախագիծը վերաբերում է ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանը»,-հիշեցրեց Երիցյանը:

Երիցյանի վստահեցմամբ՝ օրենքը լուծում է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ այդ թվում բանկերի, ֆինանսական այլ կազմակերպությունների, նոտարների օպերացիոնալ ծախսերը: Կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է նաև հետագայում քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով:

Երիցյանը վստահեցրեց, որ հաշվի շարժի, հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու կենտրոնացված ռեեստրի միջոցով: Նախատեսվում է հավաքագրել ընդամենը հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն և նույնականացնող այլ տվյալներ: 

Նմանատիպ նյութեր