211652_close_icon
views-count51777 դիտում article-date 11:37 30-06-2021

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը, խուսափելով իր ուղղությամբ ընթացող Nissan-ի հետ բախումից, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Սևանա լճում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Անուշավան Ղարիբյանը, վարելով Nissan մակնիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրանտ Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել Սևանա լիճը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Գագիկ Մանուկյանը մարմնակնա վնասվածքներով բուժօգնության է դիմել «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Բաբայանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր