211652_close_icon
views-count1323 դիտում article-date 12:42 29-06-2021

Արցախի նախագահը պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ԱՀ անվտանգության խորհրդի անդամների, պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ տեղում հոգևոր կարգ է կատարվել, ելույթով հանդես է եկել ԼՂՀ ԱԿԱՀ միության նախագահ Վերա Գրիգորյանը: Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին։

Նմանատիպ նյութեր