211652_close_icon
views-count85768 դիտում article-date 21:22 27-06-2021

Խարբերդ համայնքի 1000-ից ավելի բնակիչներ ասում են. «Վեոլիա ջրի» քար անտարբերության պատճառով ջրի կարոտ ենք մնացել. հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանի «Կա´ ապագա» կարգախոսը արժեք կունենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Խարբերդի 20, 21 և 22 փողոցների 1000-ից ավելի բնակիչներ ամեն օր զանգահարում են «Վեոլիա ջուր» ընկերության թեժ գիծ ու միշտ լսում նույն պատասխանը:
 
Այսօր, հունիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկար տարիներ է, էս խնդիրը, չգիտես ինչու, չի լուծվում: Ո՞վ է տեսել, 21-րդ դարում մարդիկ ջրի խնդիր ունենան: Շատ բան չենք ուզում: Գոնե օրը մի քանի ժամ մարդավարի ջուր տան:
 
Կանոնավոր վճարումները կատարում ենք, իսկ «Վեոլիա ջուրը» ասես մեզ արհամարի: Ո՞ւմ դիմենք, որ էս խնդիրը վերջապես լուծվի: Պատասխանատու մարմինները ամեն օր հայտարարում են, որ էս համավարակի պայմաններում հետևեն սանիտարահիգիենիկ պայմաններին, հաճախակի լվացվեք: Դուք հասկանում ե՞ք ձեր կոչի իմաստը: Ո՞նց լվացվենք, եթե ամիսներով ծորակները չոր են: Պաշտոնյան ի՞նչ աստիճանի չգնահատի իր քաղաքացուն, որ էս դարում ջուրը կյանքի գնով հայթհայթենք: Էլ չենք ասում, որ «Վեոլիա ջրի» անմարդկային վերաբերմունքի պատճառով էս փողոցները խրամատներ են հիշեցնում:
 
Մարզպետարանն ու գուղապետարանը ցանկություն ունեն կատարել ասֆալտապատում, բայց ունեն մտավախություն, որ ասֆալտից հետո մեկ էլ տեսար, «Վեոլիա ջուրը» բարի կամք դրսևորեց (ինչին կասկածում ենք), բռնի, ջրագիծ անցկացնելու համար փողոցը քանդի:
 
Ո՞նց հասկանանք, որ շատ տեղերում ջրի խնդիր չունեն, իսկ 1000-ից ավելի բնակիչ Խարբերդում ջուր հայթհայթելու համար Երևան է գնում: Էդքան որ վճարումը կատարում ենք «Վեոլիային»՝ չսպառված ջրի դիմաց, էդ գումարից ավելի տալիս, խանութներից ջուր ենք գնում:
 
Հույս ունենք, որ կառավարությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեզ կապացուցի, որ իրոք ապագա կա, իսկ դրա համար մեզ շատ բան պետք չէ: Նորմալ ջրամատակարարում ու լուսավոր, ասֆալտապատ ճանապարհ»:
 
Ֆոտոլրագրողի հետ հեռախոսազրույցում Խարբերդ համայնքի ղեկավարը ասում էր. «Խնդրին տեղյակ ենք, բազմաթիվ գրություններ ենք ուղարկել «Վեոլիա ջուր», բայց մինչև այժմ հարցը չի լուծվում: Չգիտենք, էլ ինչ անենք»:
 
Հարցին, որպես համայնքի ղեկավար, ինչու դատական պրոցես չի սկսում «Վեոլիա ջրի» դեմ, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Բան ու գործ չունեմ, հիմա էլ դատական պրոցեսների տակ ընկնեմ»:
 
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել խնդրի վերաբերհալ «Վեոլիա ջրի» պարզաբանումը, թեպետ վստահ ենք, որ ընկերությունն իր պատասխանով հերթական անգամ «բոչկա կգլորի» բնակչի վրա, որ իրենք  ազնիվ են բնակիչների նկատմամբ, մեղավորը սպառողն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր