211652_close_icon
views-count33823 դիտում article-date 17:22 12-04-2020

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Վեոլիա Ջրի» ու Աջափնյակի թաղապետարանի չինովնիկների քար անտարբերության արդյունքում բնակելի շենքում կոյուղաջրերը լցվում են մուտքերն ու բակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 15 շենքի բակում տիրում է գարշահոտություն: Կոյուղատարի վթարման հետևանքով կեղտաջրերը լցվում են մուտքերն ու տարածվում բակով մեկ: Նշված շենքը 4 հարկանի է և ունի 3 մուտք: Բնակիչները ամեն օր իրավիճակի մասին տեղեկացրել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն այնտեղից եկել, նայել են՝ ինչ վիճակ է տիրում ու խոստացել են, որ խնդիրը կկարգավորվի, սակայն հօդս են ցնդել,- ասում են բնակիչները: Բնակիչներն ասում են նաև, որ կոյուղատարի վնասման պատճառով նույնիսկ հիմքից պոկվել ընկել է թաղամասի մի քանի շենքերի համար նախատեսված հեռախոսակապի պաշտպանիչ տուփը ու չի բացառվում, որ, եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծեն, հեռախոսներն էլ կխափանվեն, իսկ այս շենքում բնակվում են նաև մեծահասակ բնակիչներ, ովքեր միայն օգտվում են տան հեռախոսներից, իսկ եթե կապը չլինի, հետաքրքիր է, մարդիկ վատանան, ինչպես են առաջնորդվելու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհուրդներով: «Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծեն, մնում է դիմենք պարետ Ավինյանին՝ էս մեր շենքում արտակարգ դրությունը այնքան երկարացնի, մինչև «Վեոլիա Ջրի» ու Աջափնյակի թաղապետարանի չինովնիկները որոշեն, որ պետք է խնդիրը հրատապ լուծվի, հակառակ դեպքում՝ այս գարշահոտությունը չի զիջի նաև կորոնովիրուսին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր