211652_close_icon

Եվրո-2020․ Նիդերլանդների և Չեխիայի մեկնարկային կազմերը

views-count1310 դիտում article-date 19:33 27-06-2021
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 27-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Հունգարիայի մայրաքաղ Բուդապեշտում կմրցեն Նիդերլանդների եւ Չեխիայի հավաքականները։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Նիդերլանդներ․ Ստեկելենբուրգ, Դե Լիգտ, Բլինդ, Դյումֆրիս, Դե Վրեյ, Վան Անհոլտ, Դե Ռոն, Վեյնալդում, Դե Յոնգ, Մալեն, Դեպայ։

Չեխիա․ Վացլիկ, Կադերժաբեկ, Չելյուստկա, Ցոուֆալ, Կալաշ, Սոուչեկ, Շեւչիկ, Բարակ, Մասոպուստ, Հոլեշ, Շիկ։

Նիդերլանդներ - Չեխիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Այս դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Դանիայի հետ, որը 4։0 հաշվով հաղթել է Ուելսին։

Նմանատիպ նյութեր