211652_close_icon
views-count16078 դիտում article-date 19:49 26-06-2021

Կոչ եմ անում մարզային ճանապարհը բացել, գալ Ալեք Մանուկյան փողոցը փակել. Արթուր Խաչատրյան

«Արմավիրցիներն ընտրել են նիկոլին հիմա նիկոլից ջուր են պահանջում: Դրանում որևէ արտառոց ու անտրամաբանական բան չկա: Բա ումի՞ց պահանջեն: Հո՞ ինձանից չեն պահանջելու», իր ֆեյսբուքյան էջում գրել է գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը:

«Արտառոցն ու անտրամաբանականն այլ է: Արմավիրի գյուղերից մեկում նիկոլը խոսեց Երևանի կենտրոնում գտնվող ԲՈՒՀերի շենքերը վաճառելու ու Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու մասին: Ընտրողները հրճվանքի մեջ էին: ՄԻ խինդ, մի ուրախություն:

Ոչ ընտրողները, ոչ ընտրվողները չխոսեցին գյուղատնտեսական քաղաքականության մասին, չխոսեցին ոռոգման ջրի մասին, չխոսեցին միրգն ու բանջարեղենը թունաքիմիկատներով լցոնելու ու մարդկանց թունավորելու մասին: Դա ընտրողներին ու ընտրվողներին հետաքրքիր չէր:

Ըստ այդմ, կոչ եմ անում մարզային ճանապարհը բացել, գալ Ալեք Մանուկյան փողոցը փակել ու փակ պահել այնքան ժամանակ քանի դեռ Մայր ԲՈՒՀի շենքը նիկոլը չի վաճառել ու Արշալույսում ակադեմիական քաղաք չի կառուցել»:

Նմանատիպ նյութեր