Մահացել է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գեւորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջիջ։
«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը:
Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում....»։
Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։
Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։
Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։