211652_close_icon
views-count39800 դիտում article-date 22:41 25-06-2021

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 32-ամյա տրակտորիստը տրակտորով խոտ հավաքելու ժամանակ հետընթաց կատարելիս 160 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտի զառիթափ տեղանքում. վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի  «Յոլկուտի տակ»  կոչվող տարածքում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Այվազյանը իր վարած   «Բելառուս» մակնիշի տրակտորով խոտ հավաքելու ժամանակ  հետընթաց կատարելիս կորցրել է տրակտորի կառավարումը և մոտ 160 մետր գլորվել դաշտի զառիթափ տեղանքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ.Այվազյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ  Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Գուրջանյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության  Թումանյանի քննչական բաժին,  որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ  Դ. Խաչատրյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր