Տեղի է ունեցել «Armenian Diaspora CUP» թենիսի գավաթի հոբելյանական՝ 10-րդ մրցաշարի բացումը. լուսանկարներ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ մայիսի 1-ին, ներկա են գտնվել Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության գավաթի՝ «Armenian Diaspora CUP» թենիսի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Մրցաշարը հոբելյանական է և առաջին անգամ է անցկացվում Երևանում:
«Armenian Diaspora CUP» մրցաշարի կազմակերպիչը Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունն է: Հոբելյանական՝ 10-րդ մրցաշարն անցկացնելով Երևանում, կազմակերպիչները նպատակ են ունեցել մասնակիցներին հնարավորություն տալ սիրված մարզաձևից հաղթանակներ գրանցել հատկապես իրենց հայրենիքում:
Մրցաշարին մասնակցում են ընդհանուր թվով 44 մեծահասակ և 15 պատանի մարզիկներ՝ Երևանից և Մոսկվայից: Այսմասին տեղեկացանք ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից: