Խոստման հետքերով. Davis՛ GYM մարզասրահը 2 օրվա հասույթը փոխանցեց Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Davis' GYM մարզասրահը, ինչպես և խոստացել էր, իր ծննդյան 1-ամյակի կապակցությամբ մարզասրահի երկու օրվա հասույթը, որին միացել էին նաև ընկերները և մարզվողները, փոխանցեց Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին:
Դեկտեմբերի 18-ին Davis' GYM մարզասրահի հիմնադիրները գրեթե չորս հարյուր հազար դրամ արժողությամբ մտավոր և ֆիզիկական զարգացվածությանն ուղղված ժամանցային և սպորտային խաղերը հանձնեցին մանկատանը:
Օրվա տոնական տրամադրությունը ապահովելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ մանկատան երեխաներին այցելել էին նաև Ձմեռ Պապը և սիրված հեքիաթների հերոսները: