211652_close_icon
views-count1211 դիտում article-date 16:39 24-06-2021

«Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից միասնական քննություն կհանձնի, համապատասխանաբար, 241 և 1 073 դիմորդ

ՀՀ 15 քննական կենտրոնում հունիսի 25-ին միասնական քննություններ են անցկացվելու «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից։

Քննական կենտրոններից 4-ը կլինեն մայրաքաղաքում, իսկ մնացած 11-ը՝ մարզերում:

Նախատեսվում է,  որ քննություն է հանձնելու 1 314 դիմորդ, որոնցից 241-ը՝ «Ռուսաց լեզվից», իսկ 1073-ը՝ «Քիմիայից»։

«Մարզերում դիմորդների թիվը 860 է, որից 199-ը՝ «Ռուսաց լեզու», իսկ 661-ը՝ «Քիմիա» առարկաներից։ Երևանում միասնական քննություն հանձնողները կլինեն 454 հոգի՝ 42-ը՝ «Ռուսաց լեզու», 412-ը՝ «Քիմիա» առարկաներից,- նշում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
 

Նմանատիպ նյութեր