211652_close_icon
views-count2729 դիտում article-date 15:21 24-06-2021

ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց թուրքական ծագման ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստին:

Ըստ նախագծի հիմնավորման, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։

«Հարկ է ընդգծել, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն  կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Ըստ այդմ, ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։

Նախագծի նպատակն է կանխարգելել թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը»,- ասված է հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր