211652_close_icon
views-count17177 դիտում article-date 10:14 26-12-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. օպերատիվ ծառայություններին ու քաղաքացիներին հաջողվեց փրկել նախկինում ավտոներկրմամբ զբաղվող 42-ամյա տղամարդու կյանքը. ժամանել են մարզի քրեական ոստիկանութան վարչության և համայնքային բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող Մեծամոր քաղաքի սկզբնամսում եղած կամրջից փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկաթյան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Տեղում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Մ. Շ.-ն սպառնում է կամրջից իրեն ցած նետել:

Մոտ 1 ու կես ժամից ավելի փրկարարները, ոստիկանները, պարեկները, քաղաքացիներն ու այդ տղամարդու հարևաններն ու հարազատները բանակցություններ էին վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

1 ու կես ժամ անց հաջողվում է նրան վնասազերծել ու տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը թե՛ հարազատների, թե՛ իրեն ճանաչողների մոտ գնահատվում է դրական ու բոլորի համար առեղծված է, թե ինչու նա պետք է փորձեր դիմել նման ծայրահեղ քայլի:  

Նա նախկինում զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ:  

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր