211652_close_icon

Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.43 կմ երկարությամբ հատվածում ընթանում են վերականգնման աշխատանքներ

views-count2143 դիտում article-date 12:12 23-06-2021
Սյունիքի մարզով անցնող Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.43 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են վերականգնման աշխատանքները։ Այս պահին կատարվում են հողային պաստառի վերականգնման, պրոֆիլավորման և գաբիոնային պատերի կառուցման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Ճանապարհն անցնում է Սիսիան խոշորացված համայնքի Դաստակերտ, Նժդեհ և Ցղունի բնակավայրերով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։


Ճանապարհը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր