211652_close_icon
views-count24688 դիտում article-date 16:14 22-06-2021

Մահվան ելքով վրաերթ՝ Տաշիր քաղաքում. ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Նազարյանը իր վարած ՎԱԶ 21121 մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 70-ամյա Սամվել Մեհրաբյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Տաշիր» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Մհեր Վանյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Տաշիրի բաժին, որ ժամը 10։50-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը մահացել է։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեդեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ն. Ավետիքյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նազարյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր