211652_close_icon
views-count4930 դիտում article-date 19:50 20-06-2021

Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը. Աննա Մկրտչյան

«Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար։
Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանը:

«Երեկվանից անհայրենիք տականքն ու իրեն հպատակեցված համակարգը ջանք ու եռանդ չի խնայում հորս մեկուսացնելու ու վախի մթնոլորտով մեր ընտրողներին ու աջակիցներին ճնշելու համար։ Հարյուրավոր ոստիկաններ իբր գործողություններ էին անում երեկ ու այսօր։ Իրական նպատակը հասկանալի՝ ապահովել դավաճան նիկոլի կամքը։

Ինչպես ցանկացած ստորություն, սա էլ հաջողությամբ չի ավարտել։

Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր