211652_close_icon
views-count6263 դիտում article-date 23:48 19-06-2021

Թեհմինա Վարդանյան. Նիկոլական դեղին մամուլի վերջին խռխռոցը

«Համացանցում սրանք մի ձայնագրություն են պտտում, որի մեջ #Պատիվ_ունեմ դաշինքի ցուցակի երրորդ համարի թեկնածուի` Աննա Մկրտչյանի հայրը, նախընտրական հանդիպման տրամաբանության մեջ կոչ է անում ընտրել իր աղջկան», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանը:

«Էս խեղկատակները դա տարածում են այն հույսով, որ մարդիկ չեն լսելու ձայնագրությունը և առաջնորդվելու են միայն վերնագրով: Աննայի հայրը, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, կոչ է անում ընտրել իր աղջկան:

Ո՞րն է այս ամենում հանցագործությունը: Ո՞վ կոչ չի անում: Այդ ձայնագրության մեջ որևէ իրավախախտում չկա, որևէ վարչական լծակի կիրառում չկա: Գյուղապետը որևէ լծակ չունի այդ հիվանդանոցի աշխատակազմի վրա, հետևաբար որևէ ուղղորդում չկա: Այսքան էժան չեն լինում: Չնայած` էժան բառը սազական չի. այսքան «դիշովի» չեն լինում:

Այս ամենն ավելի զրնգուն է դարձնում ուսապարկային խռխռոցը!!!

Հ.Գ. Ձայնագրության հղումը տեղադրում եմ մեկնաբանություններում: Կարող եք Դուք ևս լսել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր