Իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ. Վազգեն Մանուկյան
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում», նշված է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարության մեջ:
«Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը եւ կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։
Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»: