211652_close_icon
views-count170906 դիտում article-date 15:53 20-04-2020

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Քրեակատարողական ծառայությունում աննախադեպ բացահայտում է տեղի ունեցել. տաք հետքերով մերկացվել է Արմավիրի բանտի «առաքիչը», ով ավելի շատ հայտնի է «Աբու Հասան» մականվամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, աննախադեպ բացահայտում են կատարել իրենց համակարգում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները անձնական զննության են ենթարկել նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցները նրա կոշիկներում և գոտկատեղում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Զ-ի կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 6,1,44, 79 և 49, 54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 և 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաև հաշիշի յուղի նմանվող 10.7 գրամ քաշով շագանակագույն, քսուկանման զանգված։ 61.39 գրամ ընդահուր քաշով փաթեթ հայտնաբերվել է նրա գոտկատեղում, որում առանձնացված փաթեթներով դղել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 7,88 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, «Սուբուտեկս» տեսակի թմրամիջոց պարունակող «Бупренорфин»՝10 միլիգրամ մակնշմամբ, գործարանային փաթեթավորմամբ մաշկայիյն կպչուն 2 ժապավեն, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող 3,41 գրամ քաշով դարչնագույն փոշենման զանգված, 22.68 գրամ քաշով անհայտ ծագման սպիտակ, կլոր 148 դեղահաբ, 21.37 գրամ ընդհանուր քաշով հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин» մակնշմամբ «Լիրիկա» տեսակի դեղին և շագանակագույն 45 դեղապատիճ, ինչպես նաև 2 բջջային հեռախոս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Զ-ն, ով ավելի շատ հայտնի է «Աբու Հասան» մականվամբ, խոստովանել է, որ այդ ամենը պատրաստվում էր փոխանցել Արմավիրի բանտում գտնվող 2 դատապարտյալի։ Փաստի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվե; է քրեական գործ և այն, Գ. Շամշյանի տեղեկություններով, փոխանցվելու է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր