211652_close_icon
views-count3266 դիտում article-date 01:48 16-06-2021

Փաշինյանը համառորեն երկիրը տանում է ներքին ու արտաքին բախումների. նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա՝ մեկուսացնել ցանկացած ճանապարհով. Սենոր Հասրաթյան

Նիկոլի լկտիությունը հասել է իր գագաթնակետին. բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների, նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա՝ մեկուսացնել ցանկացած ճանապարհով, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Մեկուսացնել, քանզի հանրային հարաբերություններում նրա հետագա մասնակցությունը հղի է ավելի սարսափելի հետևանքներով, քան արդեն ունենք: Ներհայկական անտրամաբանական զարգացումների արդյունքում մենք տարածաշրջանային երբեմնի գործոնից վեր ենք ածվել այլոց գրպանի մանրադրամի, որն ով ինչպես ուզում, այնպես էլ օգտագործում է: Օգտագործում է անխնա, առանց հաշվի առնելու հայկական «ես»-ը, և այդ ամենը մեկի պատճառով:

Ժո՜-ղո՜-վու՜րդ, սա իրոք, գերեզմանափոր է, մեր եղածի ու չեղածի գերազմանափորը, որը հանուն իր անձնականի (իսկ իականում՝ հանուն ոչնչի) պատրաստ է թաղել այն, ինչն արժանապատիվ հայի համար ոչ միայն արժեք, այլև ապրելու իմաստ է»,- գրել է Հասրաթյան:

Նմանատիպ նյութեր