211652_close_icon
views-count6150 դիտում article-date 11:06 18-03-2021

Նրան պետք է հեռացնել ցանկացած գնով և միջոցների միջև խտրականություն չդնելով. Սենոր Հասրաթյան

Վտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ, ում համար սեփական անձի մասին հնչող գնահատականները (հատկապես՝ բացասական) որևէ նշանակություն չունեն և նա դրանց վերաբերվում է ոչ այլ կերպ, քան օդում արձակված կրակոցի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առավել քան վտանգավոր է, եթե տվյալ անձն ունի իշխանություն և այդ իշխանությունն անվերահսկելի է որևէ մեկի կողմից:

Այդ կարգավիճակում գտնվող մարդու անտարբերությունը, վտանգավոր լինելով հանդերձ, սրընթացորեն վեր է ածվում պետական աղետի, որից անդառնալիորեն տուժում է ոչ թե նրա միջավայրը, այլ Երկիրն՝ ընդհանրապես...

Այսօր մենք ազգովին դարձել ենք իրականությունից կտրված նման մեկի քմահաճույքների գերին, որից ազատվելու ճանապարհն այլընտրանք չունի՝ նրան պետք է անհապաղ հեռացնել... Հեռացնել ցանկացած գնով և միջոցների միջև խտրականություն չդնելով, քանզի նպատակն արդար է, իսկ ժամանակը՝ սպառված»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Վտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ, ում համար սեփական անձի մասին հնչող գնահատականները...

Posted by Սենոր Հասրաթյան on 2021 թ. մարտի 17, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր