211652_close_icon
views-count2050 դիտում article-date 15:08 13-06-2021

Գերիները խոցելի են. նրանց լուսանկարել, այն էլ խմբակային, հումանիզմի նորմերի խախտում է, չի կարելի. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
ՉԻ ԿԱՐԵԼԻ

Անչափ ուրախացա, երբ իմացա որ ադրբեջանական դժոխքից հայրենիք են վերադառնում մեր 15 գերիները։ Հուսանք, որ շուտով բոլոր գերիները նույնպես կվերադառնան։ Սակայն, չեմ կարծում, որ ճիշտ էր նրանց լուսանկարը տարածել։ Նախ, ո՞վ է նրանց լուսանկարել․ադրբեջանցինե՞րը, թե՞ հայկական կողմը։ Եթե ադրբեջանցիներն, ապա ոչինչ չես կարող անել, իսկ եթե հայկական կողմն է լուսանկարել, կամ այն տարածել, ապա հարցեր են առաջանում։ Գերիները խոցելի, թերևս շատ խոցելի են։ Առանց նրանց համաձայնությունը հարցնելու նրանց լուսանկարել, այն էլ խմբակային և այն տարածել, տարրական էթիկայի, հումանիզմի նորմերի խախտում է։ Չի՛ կարելի։
 

Հ․Գ․ Քիչ առաջ իմացա, որ լուսանկարը հրապարակել է պաշտոնակատար կոչեցյալը։ Ամո՛թ։
 

Նմանատիպ նյութեր