211652_close_icon
views-count1675 դիտում article-date 18:19 11-06-2021

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական  առաջնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի  պատմության մեջ առաջին անգամ առաջնության խմբային փուլի խաղերը կանցկացվեն 12 քաղաքներում:
 
Մեկնարկային խաղում, որը կկայան Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում,  կհանդիպեն Թուրքիայի և Իտալիայի հավաքականները:
 
1-ին տուրի շրջանակներում, հունիսի 12-ին կկայանա 3 հանդիպում: Ուելսի հավաքականը կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ (A խումբ), 20:00-ին կկայանան Դանիա-Ֆինլանդիա (B խումբ), 23:00-ին Բելգիա-Ռուսաստան (B խումբ) հանդիպումները:
 
Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր