Չօգտագործված ձայներն օգտագործվելու են կեղծումների համար․ Ստեփան Ավագյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր գլխավոր նպատակն է, որ ժողովուրդը մասնակցի ընտրություններին և չընտրի գործող ուժին, որովհետև այս ուժը կործանարար է մեզ համար։
Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հուրարտա» ազգային նախաձեռնության անդամ Ստեփան Ավագյանը։ Նախաձեռնությունը պատրաստում է հոլովակներ, որոնցով ահազանգում է քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին և չընտրել իշխող ուժին։
«Գուցե նաև բուկլետներ պատրաստենք և տարածենք մարզերում ևս, որտեղ շատ կարճ առկա կլինի, թե ինչու մասնակցել ընտրությունների, չգնալու դեպքում ինչ կլինի։ Մի ընտրեք Նիկոլ Փաշինյանի ուժին, և նաև այն ուժերին, որոնք հավանականություն կա, որ կմիանան իրենց։ Ընտրեք այն ուժին, որին համարում եք ամենահավանականը, որ կհաղթի Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Մի փոշիացրեք ձեր ձայնը։ Ամենքը պետք է հասկանա, թե իր չօգտագործված ձայնն այս մարդը ինչպես կարող է օգտագործել։ Ինձ համար հստակ է, որ չօգտագործված ձայներն օգտագործվելու են կեղծումների համար»,- ասաց նա։
Ստեփան Ավագյանի խոսքով՝ ցանկալի է, որ ընտրությունները չլինեին, քանի որ ընտրությունները կազմակերպվում են մի մարդու կողմից, որ կեղծեց պատերազմը։
«Մինչև այժմ էլ կեղծում է, որովհետև մենք չգիտենք զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների ստույգ թվերը։ Պետք չէ կոմպլեքսավորվել, որ ձեզ իրական մանիպուլյացիաների միջոցով տարել են նրան, որ դուք ձայն եք տվել մի ուժի, որի համար դուք փոշմանել եք, բայց դրանից պետք չէ կոմպլեքսավորվել։ Հիմա տրված է շանս ուղղելու ձեր քայլը և պատասխան ուզելու այն մարդկանցից, որոնք ձեզ խաբել են և երկրրը հասցրել այս վիճակին»,- ընդգծեց Ստեփան Ավագյանը։
Նախաձեռնությունն իր հոլովակները հիմնականում տարածում է սոցիալական ցանցերի միջոցով։
«Մենք պատրաստ ենք ուղարկել բոլորին մեր տեսահոլովակները, ովքեր ցանկություն կհայտնեն, քանի որ նախընտրական ժամանակահատված է, և յուրաքանչյուր ուժ ունի վճարովի և անվճար եթերաժամանակ, որտեղ իրենք կարող են օգտագործել այս տեսահոլովակները, որպեսզի ժողովրդին ահազանգեն ընտրություններին մասնակցելու և ում չընտրելու մասին։ Ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը հասկանում են, որ իրենք չեն անցնելու խորհրդարան, և օգտագործել այդ ժամանակահատվածն իրենց ցույց տալու համար, ես չեմ կարծում, որ նպատակահարմար է այս ժամանակահատվածում»,- հավելեց Ստեփան Ավագյանը։