51824 դիտում
11:25 10-06-2021
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Փարաքարի միջնակարգ դպրոցում հսկայական փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ է, չի շահագործվում, և փլվել է հսկայական 2 բետոնե պանելները։
Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։
Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է մարզպետարան, և դպրոցի աշխատակազմը սպասում է, թե երբ կժամանեն մարզպետարանից, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, խելք-խելքի տան, խնդիրը լուծեն, քանի որ դպրոցն այդքան ֆինանսներ դժվար ունենա։ Դրա համար կամ պետք է մարզպետարանը ձեռք մեկնի դպրոցին կամ՝ կառավարությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+