ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին` հրապարակված ձայնագրության համար։

«Շատ կարևոր դրվագ, մենք ինքներս չէինք կարող սա բացահայտել: Շնորհակալություն )))»,–գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որը խոստացել էր հրապարակել։
Ըստ Սարգսյանի` ձայնագրությունը փաստում է, որ Փաշինյանը հրահրել է Արցախյան պատերազմը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի