3313 դիտում
14:36 09-06-2021
«Պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ». Վանեցյանի հարցազրույցը Սոլովյովին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի թիվ 1 համարը հանդիսացող Արթուր Վանեցյանն այսօր Соловьёв LIVE հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել Վլադիմիր Սոլովյովին, որում անդրադարձել է Արցախյան խնդրին, Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին ու մասնավորապես ՌԴ-ի մասնացությանն Արցախյան վերջին պատերազմում, հայտնում է Tert.am-ը։
Սոլովյովը, դիմելով Վանեցյանին, նշել է՝ ինքը շատ պահանջներ է լսել Ռուսաստանի հասցեին, այդ թվում նաև իր հայ ընկերներից, թե ինչու Ռուսաստանը զորքեր չի մտցնում, թե ինչու չի գործում ՀԱՊԿ-ի պայմանագիրը:
«Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դուք չեք ճանաչել Ղարաբաղը, դուք չեք ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Այն պայմանագրի հովանու տակ չէ: Ի՞նչ եք դուք պահանջում ՌԴ-ից, երբ ՀՀ-ի իշխանություններն իրենց մեջ ուժ չգտան ասելու, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, ինչ կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղը»,- հարցրել է Սոլովյովը, ինչին ի պատասխան՝ Վանեցյանը նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները սխալ են վարվել, և որ Արցախը պետք է ճանաչվեր պատերազմի 3-րդ, 4-րդ օրը:
«Ես Ձեզ կարող եմ ասել հետևյալը, որ Հայաստանի նախկին իշխանությունները չեն ճանաչել Ղարաբաղը միայն նրա համար, որ դուրս չգան բանակցային գործընթացից, այսնիքն՝ լուծեն հարցը խաղաղ ճանապարհով: Բայց կար ծրագիր. եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի և դրանք շարունակվեն մի քանի օր, ապա միանգամից կճանաչեն: Այսինքն՝ 3-րդ, 4-րդ օրն արդեն անհրաժեշտ էր ճանաչել: Նիկոլ Փաշինյանը, եկեք ես նրան այլևս անունով չդիմեմ, նա ներկայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով առավել հայտնի է «կապիտուլյանտ» անունով, այդ կապիտուլյանտն իր մեջ ուժ կամ խելամտություն չգտավ, կամ միգուցե նա դիտավորությամբ որևէ բան չարեց, և չճանաչեց Ղարաբաղը: Եվ Ռուսաստանին մեղադրել նրա համար, որ Ռուսաստանը չօգնեց, դա...»,- նկատել է Վանեցյանը:
Ի պատասխան այս պնդմանը՝ Սոլովյովը նշել է. բայց չէ՞ որ Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա հայտնի չէր լինի, թե որտեղ կլինեին ադրբեջանցի զինվորականները, Վանեցյանը նշել է. «Ռուսաստանն իրապես փրկել է Ղարաբաղը, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է, բայց պետք է հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց: 3 տարի շարունակ Հայաստանի նոր իշխանություններն անընդհատ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հիշեք կապիտուլյանտի, նրա պոպուլիստական թիմի բոլոր հայտարարությունները, և կհասկանաք, թե ինչ է եղել: Ես առհասարակ մտածում էի՝ ՌԴ-ն կարող էլ լրիվ այլ կերպ վարվել: ՌԴ-ն հստակորեն օգնել է, Ռուսաստանը շարունակում է օգնել: Այսօր Ղարաբաղում, Արցախում մարդիկ են ապրում, և այդ մարդիկ ապրում են ռուս խաղաղապահների հովանու ներքո: Պետք չէ այդ մասին մոռանալ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10637 դիտում
10:48 09-10-2020
«Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1954 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
829 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին